FT. Եվրոպական առաջնորդները սեպտեմբերի 4-ին Փարիզում կքննարկեն Ուկրաինայի կարգավորման հարցը

Եվրոպական առաջատար երկրների, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ղեկավարները սեպտեմբերի 4-ին կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Այս մասին հաղորդում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հաջորդ շաբաթ Փարիզում կկայանա հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև։ Նրանք կշարունակեն քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Leave a Comment