Արզականի հարակից սարում բռնկված հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության լայնածավալ գործողությունները

Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում բռնկված խոտածածկույթի հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության արագ արձագանքն ու լայնածավալ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:


 


Հրդեհի վայրում անմիջապես աշխատել են շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի և ՆԳՆ փրկարար ծառայության համատեղ ուժերը։


 


Դեպքի վայր են ժամանել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։


 


Ներգրավված են եղել նաև Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը և վարչության ողջ անձնակազմը։


 


Համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ։


 


 Հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են:


 

Դիտումների քանակ18

Leave a Comment