Aurora News | Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանները։ 

Ալյասկայի գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումները ճանապարհ են բացում Ուկրաինայում խաղաղության համար, հայտարարել Է Պուտինը։

«Երկարաժամկետ կարգավորման համար ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն»,- նշել է Պուտինը։

Նա հավելել է, որ 2014 թվականին ուկրաինայում պետական հեղափոխության արդյունքում հեռացվեց քաղաքական ղեկավարությունը, որը չի աջակցում երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Պուտինը նշել է, որ Արևմուտքի փորձերը՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մեջ ներգրավելու, ուկրաինական ճգնաժամի պատճառներից մեկն են։

Leave a Comment