Aurora News | Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել․ մանրամասներ՝ Էրդողան-Փաշինյան բանակցություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։ Էրդողանի գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Էրդողանի և Փաշինյանի բանակցություններից

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում», – հայտնել են գրասենյակից։

Էրդողանը նաև նշել է, որ գնահատում է Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վարչապետը տեսանյութ է հրապարակել հանդիպումից։ 

Leave a Comment