ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարներ և ոլորտային պատասխանատուներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր․ կրթության ոլորտի խնդիրներ և դրանց լուծման ուղիներ, քաղաքաշինական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրեր։

Խորհրդակցության ավարտին մարզպետը մի շարք հանձնարարականներ է տվել՝ ուղղված առաջիկա քայլերի հստակեցմանը և աշխատանքների ավելի համակարգված կազմակերպմանը։

Leave a Comment