Այս բոլոր փաստաթղթերը՝ հուշագիրը, համաձայնագիրը և այլն, շրջանցում են ԼՂ հիմնահարցը. «Հայաքվե»

«Հայաքվե». Այս բոլոր փաստաթղթերը՝ հուշագիրը, համաձայնագիրը և այլն, շրջանցում են ԼՂ հիմնահարցը:

Դա Ալիևի պահանջն էր: 30 տարուց ավելի` հակամարտությունը եղել է ԼՂ-ի շուրջ։ Այն այսօր էլ ավարտված չէ: Չի կարող ավարտված լինել այն հակամարտությունը, որում Ալիևն ասում է, թե ինքը 100 %-ով շահել է, իսկ մենք 100 %-ով կորցրել ենք:

ԼՂ այլևս գոյություն չունի, ԼՂ հայ բնակչությունը բռնագաղթել է, ասում են` թող ՀՀ քաղաքացիություն ստանան, մինչդեռ սահմանափակում են արցախցիների իրավունքները: Նման հակամարտության համար դա ուղղակի անհնար է: Այն, ինչի շուրջ տեղի է ունեցել այս հակամարտությունը, իր հանգուցալուծումը չի ստացել։

Փաշինյանն այդ իմաստով որևէ կերպ լիազորված չէ ո՛չ ՀՀ քաղաքացիների (որոնք լրիվ այլ մանդատով են նրան ընտրել), ո՛չ էլ առավել ևս արցախցիների կողմից` հակամարտության էջն այդկերպ փակելու:

Արցախցիները պետք է նրան հարցնեն` «մեր հարցն ինչպե՞ս եք լուծում», հիշեցնեն, որ իրենց տնազուրկ, իրավազուրկ և պատվազուրկ է արել, ամեն ինչ նրանցից խլել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment