Ի՞նչ են հուշում ստորագրված Հայ-ամերիկյան և ադրբեջանա-ամերիկյան հուշագրերը





Եվ այսպես. ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերը։

«Միացյալ Նահանգները՝ Հայաստանի  և Ադրբեջանի  հետ համատեղ, հրապարակել են  օգոստոսի 8-ին  Թրամփի,  Ալիևի և  Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման վերջնական փաստաթղթերը», – ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի մասով ԱՄՆ-ն հետևյալ հուշագրն է ստորագրել:

Ռազմավարական աշխատանքային խմբի շրջանակներում ԱՄՆ-ն և Ադրբեջանը  մտադիր են կենտրոնանալ հետևյալ երեք ոլորտների վրա՝

-Տարածաշրջանային կապի ապահովում, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և տարանցման ոլորտներում։

– Տնտեսական ներդրումներ, այդ թվում՝ արհեստական ​​բանականության և թվային ենթակառուցվածքների ոլորտում։

-Անվտանգության ոլորտում համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանական զենքերի վաճառքի  և ահաբեկչության դեմ պայքար։

ԱՄՆ-ն և Ադրբեջանը  մտադիր են համագործակցել հետևյալ  ոլորտներում՝

Էներգետիկայի և տարածաշրջանային կապի ենթակառուցվածքների ներդրումների ընդլայնում։

-Պաշտպանության և հակաահաբեկչական համագործակցության ամրապնդում։

– Տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության զարգացում։

-Արհեստական ​​բանականության և թվային ենթակառուցվածքների ներդրումների ոլորտում գործընկերությունների զարգացում։

Հուշագրում նշվում է նաև, որ

Առաջին

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Մասնակիցների կողմից ստորագրման օրվանից և նախատեսված է մեկ տարի ժամկետով։

Երկրորդ

Յուրաքանչյուր մասնակից կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Հուշագրին ցանկացած պահի: Մասնակցությունը դադարեցնող մասնակիցը պետք է վաթսուն օր առաջ գրավոր ծանուցում տա մյուս Մասնակցին՝ դիվանագիտական ​​ուղիներով

Երրորդ

Մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել այս Հուշագրում՝ փոխադարձ գրավոր համաձայնությամբ։

Չորրորդ

Այս Հուշագիրը չի ստեղծում որևէ իրավունք կամ պարտավորություն միջազգային կամ ազգային իրավունքի համաձայն։

 ***

Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել համագործակցել երեք ոլորտներում՝        

Առաջին 
Ենթակառուցվածքների զարգացում և սահմանային անվտանգություն

-«Խաղաղության  խաչմերուկ»-ի  նախագծում մասնավոր ներդրումների խթանում։

– Մաքսային վերահսկողության արդյունավետության բարձրացում և մաքսանենգության դեմ պայքար։

– ԱՄՆ-ի և Հայաստանի գործակալությունների միջև փորձի փոխանակում։

– Կիբեռանվտանգության զարգացում։

Երկրորդ
Համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

զարգացնել կիսահաղորդչային էկոհամակարգը և էլեկտրոնիկայի արդյունաբերությունը Հայաստանում։

– խթանել կիսահաղորդչային մատակարարման շղթաների կայունությունը։

– խրախուսել մասնավոր ներդրումները, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության միջոցով։

– մշակել համատեղ հետազոտական ​​և ակադեմիական նախագծեր, այդ թվում՝ հայ-ամերիկյան գիտական ​​հիմնադրամի հնարավոր ստեղծումը։

– կիսվել արտահանման վերահսկողության և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով։

Երրորդ
Գործընկերություն էներգետիկ անվտանգության ոլորտում

– կարևորագույն էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգիայի կուտակման համակարգերի ներդրումների ներգրավում։

– էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերի արդիականացում։

– քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության զարգացում, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորային տեխնոլոգիաներ։

– էներգետիկ ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության ամրապնդում։

– տարածաշրջանային էներգետիկ համագործակցության և վերապատրաստման խթանում։

Արևմտյան և ռուսական փորձագետները համեմատելով այս երկու հուշագրերը հանգել են ընդհանուր առմամբ, հետևյալ եզրահանգմանը, այն է.  ԱՄՆ-ի համար Ադրբեջանը դիտարկվելու է, որպես տարածաշրջանի  գլխավոր ռազմավարական բնույթի գործնկեր:

Այստեղ հաշվի է առնվում նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը: Փաստորեն, երզակացնում են փորձագետները, այս հուշագրով մեծանում է նաև Թուրքիայի գործոնը տարածաշրջանում,որպես հակակշիռ Ռուսաստանի և Իրանի: Եվ պատահական չէր նաև այս համետքստում 907 բանաձևի փաստացի չեղարկումը, որը կարող է ճանապարհ բացել ամերիկյան զենքի մատակարարման համար՝ դեպի Ադրբեջան:

Հայաստանի մասով, նշում են փորձագետները, հուշագիրը ավելի շատ հուշում է, որ ԱՄՆ-ն դիտարկելու է Հայաստանը, որպես տեխնիկական տարածք, որը ոչ միայն չպիտի խոչընդոտի Ադրաբեջանի մասով ԱՄՆ-ի ծրագրերին, այլև ինչ-որ մասով, պիտի տեխնիկապես աջակցելու դեր ստանձնի այդ ծրագրում:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է վերաֆորմատավորել  եղած ուժերի բալանսը՝ ի օգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղ Հայաստանն ու Վրաստանը պիտի կատարեն սպասարկման ֆունկցիա:

Իսկ թե ինչ կարող է լինել, եթե այս ամենը կյանքի կոչվի, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am


Leave a Comment