Փորձե՞նք առաջնորդվել այդ ռազմավարությամբ. վարչապետը՝ Տոկիոյում ծխելու արգելքի և աղբամաններ չլինելու մասին


Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի և աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու դիմել ժողովրդին.

«Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։

Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։ Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։

Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչեւ ստացվի։

Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով»։

Ավելի վաղ վարչապետը տեսանյութեր էր հրապարակել՝ ցույց տալով, թե որտեղ են ծխում ճապոնացիները, նաև պատմել էր, որ Տոկիոյի փողոցներում տեղադրված աղբամաններ չկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

59 դիտում

Leave a Comment