ՀՀ վարչապետի օդանավը 2025 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան:
Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի:
«Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։
Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջև»,- գրել է Բաղդասարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
142 դիտում