Shamshyan.com-ի տեղեկություններով`սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորամասերից մեկի ծառայողները Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս նկաատել են մի քաղաքացու, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ եղած բենզինով լցված շիշը բացել է, լցրել գետնին, այրել և փորձել է պառկել կրակի վրա։
Ոստիկանները մոտենալով նշված քաղաքացուն կանխվել է կատարվելիք գործողությունները և նրան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։
Պարզվել է, որ նշված տղամարդը Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
103 դիտում