Այո՛, նրանք ունեն ֆուտբոլային աստղեր, բայց մենք միշտ մեր հավաքականի կողքին ենք. Ալխաս Ղազարյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ գրառում է արել:

«Այո՛, նրանք ունեն ֆուտբոլային աստղեր, բայց մենք միշտ մեր հավաքականի կողքին ենք:
Աջակցում ենք մեր տղաներին»,- գրել է նա:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 4-ին Պորտուգալիայի հավաքականը Հայաստան է ժամանել: «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորել էին հավաքականին, որի կազմում է նաև Կրիշտիանու Ռոնալդուն:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

104 դիտում

Leave a Comment