Դոնալդ Թրամփը ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներին Մայամիում 2026 թվականին նախատեսված G20-ի գագաթնաժողովին:
«Եթե նրանք ցանկանում են, կարող են մասնակցել որպես դիտորդներ»,- հայտարարել է նա՝ չբացատրելով, թե ինչ նկատի ունի դիտորդներ ասելով, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը G20-ի անդամներ են։
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Թրամփը շեշտել է՝ պատերազմը պետք է ավարտվի, այլապես դրա համար շատ բարձր գին պետք կլինի վճարել:
«Ես 7 հակամարտություն եմ կանգնեցրել, և նույնը կլինի ուկրաինականի դեպքում», – հավելել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, ուստի մեծ դեր կխաղա Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
183 դիտում