Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սուրենավան գյուղի 50-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց։
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, համայնքային ոստիկանները սեպտեմբերի 4-ին ստուգման նպատակով այցելել են նշված հողամաս, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացրած զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվել են կանեփի 33 բույս և նույն բույսից պատրաստած 19,7 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։
50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Վեդիի քննչական բաժին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
66 դիտում