Թրամփը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ Հարավային Կորեայում



Համաշխարհային Մամուլ












Հոկտեմբերին Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հաղորդում է CNN-ը։

Աղբյուրները խոսել են առաջնորդների միջև երկկողմ հանդիպման շուրջ «լուրջ քննարկումների» մասին, սակայն նշել են, որ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

«Անցյալ ամիս հեռախոսազրույցի ժամանակ Սի Ծինփինը Թրամփին և նրա կնոջը հրավիրել էր այցելել Չինաստան», – նշում է հեռուստաալիքը։



Leave a Comment