Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ․ NHK















Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է NHK հեռուստառադիոընկերությունը։

Կառավարության ղեկավարը իր որոշումը բացատրել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պառակտումը կանխելու ցանկությամբ։ Կուսակցության ղեկավարի ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է, որ կկայացվի սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օր առաջ հանդիպում էր ունեցել Իշիբանի հետ՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ։



Leave a Comment