Թուրքիայից պատվիրակություն կժամանի Հայաստան․ NTV















Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը շուտով կմեկնի Հայաստան՝ «Ալիջան» սահմանային անցակետով։

Այս մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ակնկալվում է, որ միջկառավարական նիստում կարող են կայացվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշ որոշումներ, ինչպես նաև կքննարկվի նախկինում համաձայնեցված քայլերի իրականացումը։

Այցը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին։

Նշենք, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։



Leave a Comment