Պայթյուն Երևանի կարի արտադրամասերից մեկում. կան հոսպիտալացվածներ




 


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։


 


 ՆԳՆ Փրկարար ծառայություն


 


 


 


 


Leave a Comment