Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն տեղի ունեցել։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Պայթյունը տեղի է ունեցել չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում։ Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։ Առողջոպահության նախարարությունը հայտնում է, որ հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար: