Նորարարությունների հիմնադրամը շուտով կգործարկվի. Ժաննա Անդրեասյան

https://arm.sputniknews.ru/20250930/nvorararutjunneri-himnadramy-shutvov-kgvortsarkvi-zhanna-andreasjan-94110371.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92787202_32:0:1125:820_1920x0_80_0_0_ed1abc363baf04c49f6801f9ae765b92.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հիմնադրամ, ժաննա անդրեասյան, պետություն

հայաստան, հիմնադրամ, ժաննա անդրեասյան, պետություն

Բաժանորդագրվել

Հիմնադրամը կգնահատի ներդրումային գաղափարներն ու նախագծերը, որոնք հիմնված են ինչպես մասնավոր ընկերությունների շահերի, այնպես էլ կառավարության առաջնահերթությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում շուտով կգործարկվի պետության և մասնավորի համատեղ ջանքով ձևավորված և ֆինանսավորված Նորարարությունների հայկական հիմնադրամը։ Այս մասին Երևանում անցկացվող ամենամյա «Գիտության շաբաթ» փառատոնի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նորարարական հիմնադրամի կանոնադրությունն ու հայեցակարգն արդեն քննարկվել են վարչապետին կից ստեղծված գիտատեխնոլոգիական խորհրդի նիստում, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

«Հիմնադրամը կոչված է լինելու գնահատել, պետությանը և մասնավորին հետագա ներդրումների համար առաջարկել այն գիտական նախագծերը, հետազոտական պրոյեկտները, որոնք կբխեն համատեղ օրակարգերից և առաջնահերթություններից»,– ասաց Անդրեասյանը։

Նախարարը հավելեց, որ դեռ պարզ չէ, թե որքան հետաքրքրություն կառաջացնի այս ծրագիրը մասնավոր ընկերությունների և գիտական հաստատությունների շրջանում։

Ինչ վերաբերում է ներդրումների հարցում մասնավոր ոլորտին խրախուսելուն, նախարարը հիշեցրեց, որ այս տարի կառավարությունը բավականին մեծ փաթեթ է ընդունել, որն ուղղված է գիտահետազոտական աշխատանքների բաղադրիչ ունեցող մասնավոր կազմակերպություններին։ Այդ ընկերություններին տրվում են լրացուցիչ արտոնություններ։ Առաջիկայում պարզ կլինի, թե ինչպես են այդ մեխանիզմներն աշխատում, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներով դրանք է՛լ ավելի լավարկվեն, ավելի արդյունավետ ու թիրախային դառնան։

Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` հայկական գիտական կազմակերպությունների հետազոտական ընդհանուր բյուջեն 2024 թվականին կազմել է 21.1 միլիարդ դրամ (54.7 միլիոն դոլար): Դրանցից պետական ֆինանսավորումը կազմել է 87%, մինչդեռ մասնավոր ընկերությունների պատվերները՝ ընդամենը մոտ 4%-ը:

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

Leave a Comment