Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի գնահատող խմբի այցը Հայաստան

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի գնահատող խմբի այցը Հայաստան

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման շրջանակներում գնահատող խմբի այցը Հայաստան:

Այցի նպատակն է գնահատել, թե որքան արդյունավետ է ՀՀ-ն կիրառում միջազգային ստանդարտները՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում: Հանդիպման առաջին օրը գնահատող խումբը ՀՀ-ում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (Միջգերատեսչական հանձնաժողով) անդամների հետ քննարկել է երկրում առկա փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի վերաբերյալ հարցեր:

Գնահատող խումբը նաև հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մարտին Գալստյանի հետ։

Գնահատող խումբը Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու մինչև 2025 թվականի հոկտեմբերի 10-ը, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի իրավասու բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Leave a Comment