Իսրայելական բանակը կմնա Գազայում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները կմնան Գազայի հատվածում. փոխանցում է Al Arabiya-ն։

Հայտարարությունը նա արել է Գազայում խաղաղության հաստատման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին հավանություն տալուց հետո:

«Մենք կվերադարձնենք մեր բոլոր պատանդներին՝ ողջ և առողջ, մինչդեռ (իսրայելական զինվորականները խմբ.) կմնան Գազայի հատվածի մեծ մասում», – ասել է նա երեքշաբթի առավոտյան իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Leave a Comment