Դավիթ Դավիդյանը հրավիրվել է ազգային հավաքական — Armsport.am

«Ռոտորի» կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը հրավեր է ստացել միանալու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 6-ից 15-ը Դավիթը կմասնակցի հավաքականի ուսումնամարզական հավաքին:

Դավիթ Դավիդյանը «Ռոտորին» միացել է 2025 թվականի հունվարին՝ Երևանի «Փյունիկից»: Մինչ այդ նա հանդես է եկել «Խիմկի», «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Արարատ-Մոսկվա», «Նոստա» և «Օլիմպեց» ակումբներում:

Ընթացիկ մրցաշրջանում Դավիթը «Ռոտորի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա մինչ այժմ խաղացել է 3 հանդիպում:

Leave a Comment