«Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես». Իշխան Սաղաթելյան

«Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Փաշինյանն Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրվեց ու արեց ամբողջությամբ հակառակը:

Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչո՞ւ պիտի այն քեզ տա ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞, ըստ քո հայտարարության, ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները» հանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրությունը և ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի։ Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս, թե՞ սերունդների պարտքը եռապատկես:

Վստահ եմ՝ ժողովուրդն ամեն ինչ լավ հասկացել է արդեն և այլևս քեզ մանդատ չի տալու, որովհետև, ինչպես հայտնի արտահայությամբ է ասված, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին»։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան

Leave a Comment