Հետախուզությունը զեկուցել է մոտալուտ պատերազմի մասին. Անդրանիկ Քոչարյանը փակագծեր է բացում 44-օրյայի զեկույցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.09.2025 | 21:30

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման աշխատանքների ավարտի և ԱԺ-ի լիագումար նիստերի օրակարգ ներառվելու հավանականության, ԱԺ նախագահի հետ այս հարցում ենթադրյալ տարաձայնությունների մասին։ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է պատերազմի մասին նախօրոք տեղեկացված լինելու և դրան տրված արձագանքի, «Իսկանդեր»-ի կիրառման, որոշ զորամասերի լուծարման, Լելե Թեփեի օպերացիայի և դրա ձախողման, Ադրբեջանի ճեղքումը կանխելու հնարավորության մասին հարցերին։ Նա խոսել է նաև Մարտի 1-ի զոհերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման և դրանից հետո դատարանում քննվող գործի վրա դրա հավանական ազդեցության մասին թեմայից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a Comment