Արցախցիների համար պետական ծրագրերը նվազում են, Սամվել Կարապետյանինը՝ շարունակվում․ «Մեր ձևով» շարժման անդամ

«Մեր ձևով» շարժման արտաքին քաղաքական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամ Արեգա Հովսեփյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրներին։

Նա նշել է, որ արցախցիներն ամենօրյա ռեժիմով սուր սոցիալական հարցերի են բախվում, ինչի հետևանքով երկրորդ պլան է մղվում նրանց իրավունքների հարցը։

Նա պատմել է արցախցիների համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ձեռնարկած ծրագրերի մասին, որոնց միջոցով լուծվել են նրանց բնակարանային և զբաղվածության հարցերը։

Հովսեփյանը խոսել է նաև Հայաստանից արցախցիների մի մասի հեռանալու մասին և բացատրել, թե ինչու են նրանք հրաժարվում ՀՀ-ում անձնագիր ստանալ։ Հովսեփյանը նաև անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցը հետևողականորեն փակելու քաղաքականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment