Այսօրվա նիստում Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. հաղորդում է Anandolu գործակալությունը:
«Ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտ և կբերի օգտակար արդյունքներ տարածաշրջանի բոլոր երկրների համար, նաև մեր վճռականությունը՝ հաստատելու տևական խաղաղություն», – նշված է հայտարարության մեջ: