Վանաձորում մեքենաներ են բախվել. կան տուժածներ


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 22։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտո­մեքենաները։


 


«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։


 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումների քանակ1

Leave a Comment