«Գալաթասարայ» — «Լիվերպուլ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ։
«Լիվերպուլը» Ստամբուլում նվազագույն հաշվով զիջեց «Գալաթասարային»։ Խաղի միակ գոլը խփեց Վիկտոր Օսիմհենը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը 16-րդ րոպեին։
Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Բենֆիկան» «Սթեմֆորդ Բրիջում» պարտվեց «Չելսիին»։ «Ազնվականները» հաղթեցին պորտուգալական ակումբին ի շնորհիվ Ռիչարդ Ռիոսի ինքնագոլի։
«Չելսի» — «Բենֆիկա» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Ատլետիկո» — «Այնտրախտ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոն» թափ է հավաքել․ իսպանական ակումբը 5:1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Մեկական գոլով աչքի ընկան Ջակոմո Ռասպադորին, Ռոբեն Լե Նորմանը, Անտուան Գրիզմանը, Ջուլիանո Սիմեոնեն և Խուլիան Ալվարեսը։ Գերմանական թիմի կազմում գոլ խփեց Ժոնաթան Բուրկարդտը։
«Պաֆոս» — «Բավարիա» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մյունխենյան ակումբը «Ալֆամեգա» մարզադաշտում 5 գնդակ ուղարկեց կիպրական «Պաֆոսի» դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։
Դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, ինչպես նաև գոլով աչքի ընկան Ռաֆայել Գերեյրուն, Նիկոլաս Ջեքսոնը և Մայքլ Օլիսեն։ Տանտերերի կազմում գոլ խփեց Միսլավ Օրշիչը։
«Մարսել» — «Այաքս» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մարսելի «Օլիմպիկը» ջախջախեց «Այաքսին»։ Դուբլ ձևակերպեց Իգոր Պայշաոն, ինչպես նաև գոլ խփեցին Մեյսոն Գրինվուդն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
«Բուդյո Գլիմտ» — «Տոտենհեմ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Նորվեգիայում կայացած «Բուդյո Գլիմտ» — «Տոտենհեմ» խաղում կարող էր անակնկալ գրանցվել, սակայն լոնդոնյան ակումբը խուսափեց պարտությունից։
Յենս Պետեր Հյոուգեի դուբլի շնորհիվ տանտերերը հաղթում էին մրցակցին 2:0 հաշվով։ 68-րդ րոպեին Միկի վան դե Վենը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 89-րդ րոպեին Յոստեյն Գունդերսենը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։