Մբապեն ՉԼ-ում 60 գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է Մեսիից հետո



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայում 60 գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի նախկին խաղացող, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից («Ինտեր Մայամի») հետո։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» Ղազախստանում 5:0 հաշվով հաղթել է «Կայրաթին», Մբապեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Մբապեն 60 գոլի սահմանագծին հասել է 26 տարեկան 284 օրականում, Մեսին՝ 26 տարեկան 86 օրականում։

Երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն («Ալ Նասր»)՝ 29 տարեկան եւ 21 օրականում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment