«Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձել է համոզել ՔՊ նախկին պատգամավորներ, ՄԱՍԿ հիմնադիր Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին վարչապետի իմփիչմենթի համար ստորագրել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը, միասին ունեն 34 ստորագրություն։ Աղազարյանը հրաժարվել է ստորագրել Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենթի տակ, քանի որ ավելի վաղ մերժվել էր իրենք առաջարկած թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը։
Նախօրեին երևանյան սրճարաններից մեկում Համբարձումյանին և Աղազարյանին միասին են տեսել, սակայն Աղազարյանը թերթի պնդմամբ անդրդվելի է մնացել։
Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու ԷդգարՂազարյանն իմփիչմենթ անցկացնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։
Անկախ պագամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը մայիսին վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։
