ԱՄՆ-ը որոշել է Վենեսուելայի տարածքում հարվածների թիրախները․ WSJ 

Քաղաքականություն

31.10.2025 | 21:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Վենեսուելայում հարվածների թիրախները։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Հավանական թիրախների թվում են, ըստ աղբյուրների, թմրանյութերի մաքսանենգության համար օգտագործվող ռազմական օբյեկտները, այդ թվում՝ ռազմական նավահանգիստները և թռիչքուղիները։

WSJ-ի աղբյուրները նշել են, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հարվածներ հասցնելու վերաբերյալ։

Թրամփը մեղադրում է Վենեսուելայի կառավարությանը և անձամբ նախագահ Նիկոլաս Մադուրոյին թմրանյութերի ապօրինի շրջանառության կազմակերպություն ղեկավարելու մեջ, որը ձգտում է «ողողել» Միացյալ Նահանգները թմրանյութերով։ Սպիտակ տունը նաև Վենեսուելան անվանում է «ահաբեկչական գործունեության կենտրոն»։ Վաշինգտոնը որևէ ապացույց չի ներկայացնում այս մեղադրանքների հետ կապված, իսկ Մադուրոն հերքում է դրանք։

Մինչ օրս ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ սահմանափակվել են Կարիբյան ավազանում գտնվող նավերին հարվածներով, որոնք, ըստ Սպիտակ տան, թմրանյութեր են տեղափոխել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment