Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել ինքնավար մարմինների ստեղծման վերաբերյալ


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։


 


Նիստի ընթացքում քննարկվել են․


 


-պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը,


-անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր։


 


Քննարկման արդյունքում որոշումներ են ընդունվել ինքնավար մարմինների ստեղծման և գործունեության ընթացակարգերին առնչվող կարգավորումների սահմանման վերաբերյալ։


 


Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment