ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռներ մատակարարելու համար, սակայն վերջնական որոշումը կայացնում է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պենտագոնը կարծում է, որ «Tomahawk» հրթիռներ Կիև ուղարկելը բացասաբար չի ազդի ամերիկյան զինանոցների վրա։