Ուկրաինան պետք է Ռուսաստանին զսպող գործոն մնա


Քաղաքականություն


Ուկրաինան պետք է Ռուսաստանին զսպող գործոն մնա նաև հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալի օգնականի պաշտոնում առաջադրված Ալեքսանդր Վելես-Գրինը: Այս մասին գրում Է TASS-ը։


Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է բավականաչափ զինված լինի, որպեսզի «ծառայի որպես Ռուսաստանին զսպելու վստահության արժանի գործոն նույնիսկ պատերազմի ավարտից հետո»:


Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպան պարտավոր է ստանձնել «Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու» հիմնական պատասխանատվությունը։ 



Leave a Comment