https://arm.sputniknews.ru/20251101/2026-in-yndaraj-pashinjany-pvordzum-e-stanal-arevmutqi-ajakcutjuny-qaghaqaget-95316488.html
2026-ին ընդառաջ Փաշինյանը փորձում է ստանալ Արևմուտքի աջակցությունը. քաղաքագետ
2026-ին ընդառաջ Փաշինյանը փորձում է ստանալ Արևմուտքի աջակցությունը. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Արա Պողոսյանի դիտարկմամբ` իշխող քաղաքական թիմն արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026 թվականի քարոզարշավը։ Փաշինյանը ներկայանում է որպես… 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T09:55+0400
2025-11-01T09:55+0400
2025-11-01T09:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արևմուտք
արա պողոսյան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95274042_0:83:1600:983_1920x0_80_0_0_e1094fb4e292989a92dd1d5fe857fcb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երկրի ներսում աջակցության նվազմանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են աջակցություն և լոյալություն ստանալ արտաքին աշխարհում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը` մեկնաբանելով Փաշինյանի փարիզյան այցի արդյունքները։Փաշինյանը հոկտեմբերի 29-30–ին Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, որի շրջանակում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Խոսելով հաջորդ տարի նախանշված համապետական ընտրությունների մասին` Փաշինյանը նշել է, որ այդ քաղաքական իրադարձությունը կարևոր է խաղաղության գործընթացի և կայունության համար։Արա Պողոսյանի դիտարկմամբ` իշխող քաղաքական թիմը` Փաշինյանի գլխավորությամբ, արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026 թվականի քարոզարշավը, և հիմա փորձ է անում ներքին քաղաքական ուղերձները ընկալելի դարձնել նաև արտաքին աշխարհի համար։Արևմուտքից ակնկալիքը, ըստ Պողոսյանի, արտահայտվում է ինչպես քաղաքական, դիվանագիտական աջակցության, այնպես էլ կոնկրետ ներդրումների տեսքով, որպեսզի ընտրական շրջանում կարողանա ժողովրդին ցույց տալ, որ իր վարած քաղաքականությունը արժանանում է Արևմուտքի հավանությանը։Փարիզյան ֆորումի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև վիճահարույց ընտրությունների արդյունքում Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրված Մայա Սանդուի հետ։Պողոսյանն այս հանդիպումը խորհրդանշական է համարում և ոչ պատահական` դիտարկելով ՀՀ–ում ընդդիմադիր քաղաքական ուժերին որպես պրոռուսական, ապակայունացնող և հակաժողովրդավարական բնորոշելու քաղաքականության համատեքստում։Հիշեցնենք, որ ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։
արևմուտք
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95274042_90:0:1511:1066_1920x0_80_0_0_0b329970e9959ca6271c852b0159a581.jpg
փաշինյան փարիզ ընտրություններ
փաշինյան փարիզ ընտրություններ
Արա Պողոսյանի դիտարկմամբ` իշխող քաղաքական թիմն արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026 թվականի քարոզարշավը։ Փաշինյանը ներկայանում է որպես խաղաղության ուժ` բոլոր մնացածին ներկայացնելով որպես պատերազմի ուժեր։
Արա Պողոսյանի դիտարկմամբ` իշխող քաղաքական թիմը` Փաշինյանի գլխավորությամբ, արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026 թվականի քարոզարշավը, և հիմա փորձ է անում ներքին քաղաքական ուղերձները ընկալելի դարձնել նաև արտաքին աշխարհի համար։
«Դա խաղաղություն և պատերազմ նարատիվների հակադրությունն է։ Փաշինյանը ներկայանում է որպես խաղաղության ուժ` բոլոր մնացածին ներկայացնելով որպես պատերազմի ուժեր։ Մյուս կողմից նա ներկայանում է որպես միակ պրոարևմտյան ուժ, որը խաղաղություն է բերում տարածաշրջան։ Մյուս բոլորին ներկայացնում է որպես պրոռուսական ուժեր` այսկերպ փորձելով աջակցություն ստանալ Արևմուտքից»,– ասաց քաղաքագետը։
Արևմուտքից ակնկալիքը, ըստ Պողոսյանի, արտահայտվում է ինչպես քաղաքական, դիվանագիտական աջակցության, այնպես էլ կոնկրետ ներդրումների տեսքով, որպեսզի ընտրական շրջանում կարողանա ժողովրդին ցույց տալ, որ իր վարած քաղաքականությունը արժանանում է Արևմուտքի հավանությանը։
Փարիզյան ֆորումի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև վիճահարույց ընտրությունների արդյունքում Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրված Մայա Սանդուի հետ։
Պողոսյանն այս հանդիպումը խորհրդանշական է համարում և ոչ պատահական` դիտարկելով ՀՀ–ում ընդդիմադիր քաղաքական ուժերին որպես պրոռուսական, ապակայունացնող և հակաժողովրդավարական բնորոշելու քաղաքականության համատեքստում։
«Նախկինում ևս միջազգային հարթակներից մեկում իր կողմից հնչել է արդեն հայտարարություն, որ Արևմուտքը պետք է աջակցի իր իշխանությանը` ՀՀ–ում հակաժողովրդավարական ուժերի նկատմամբ հաղթանակ տանելու գործում։ Ուստի այս հանդիպումը սիմվոլիկ է այն իմաստով, որ Փաշինյանը, իր բոլոր գլխավոր մրցակիցներին բնորոշելով որպես հակաժողովրդավարական ուժեր, որոնք կառավարվում են իբրև թե Ռուսաստանի կողմից, փորձում է լեգիտիմացնել ապագայում հնարավոր ճնշումները հիմնական մրցակից ուժերի դեմ»,– ընդգծեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։