TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը ճշգրտման փուլում են․ Խանդանյան

TRIPP՝ «Թրամփի ուղու» տեխնիկական պարամետրերը հստակեցման, ճշգրտման փուլում են: Այս մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ արդեն հնարավոր կլինի որևէ տեղեկություն տրամադրել հանրությանը, թե ինչպիսի տեսք է ունենալու այդ պայմանագիրը և ինչ տեխնիկական դետալներ է ունենալու։ Այս պահին ակտիվ ընթանում են այդ խոսակցությունները»,- ասաց Խանդանյանը։ Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը՝ Խանդանյանն ասաց, որ «դրական և հուսադրող մեսիջներ կան»։ «Օպտիմիզմի հիմքերը այն բանակցությունները և ինտենսիվ խոսակցությունը են, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում․ հատուկ ներկայացուցիչներ հանդիպեցին Երևանում, երկրների ղեկավարները հանդիպեցին Չինաստանում, արտգործնախարարների մեջ կան շփումներ։ Մեսիջները բավականին […]

Leave a Comment