«Առանց իրեն՝ Եգիպտոսի թանգարանը չեն բացելու»․ Ոսկան Սարգսյան

«Առանց իրեն՝ Եգիպտոսի թանգարանը չեն բացելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսում, որ այդ երկրի
նախագահի հրավերով կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման արարողությանը։ Գյուղերում քեֆչիներ, քելեխ ուտողներ կան, որոնք հարմար առիթներ են որոնում ուրիշի հաշվին հաց ուտելու համար։ Տարբեր հրամաններ ստորագրող, դակող Վահագն Խաչատուրյանն էլ առիթներ է գտնում տարբեր երկրներ ման գալու, Անգլիայի թագուհու դագաղի հետ լուսանկարվելու, Մերձբալթիկայի երկրներից մեկի նախագահի համար դաշնամուր նվագելու համար։ Նախագահ Խաչատուրյանի աշխատակազմին 2026 թվականի պետբյուջեից կտրվի 1 միլիարդ 682 միլիոն դրամ, իսկ թերսնվող, 30-40 հազար դրամ թոշակ ստացող կենսաթոշակառուների թոշակը գոնե 1000 դրամով ավելացնելու համար պետբյուջեում փող չկա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment