https://arm.sputniknews.ru/20251101/arman-babajanjany-dataranum-partvel-e-hjd-in-nra-dem-qreakan-gvorts-e-harucvel-95346281.html
Արման Բաբաջանյանը դատարանում պարտվել է ՀՅԴ-ին․ նրա դեմ քրեական գործ է հարուցվել
Արման Բաբաջանյանը դատարանում պարտվել է ՀՅԴ-ին․ նրա դեմ քրեական գործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Բաբաջանյանն արդեն շուրջ 3 տարի է՝ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T14:56+0400
2025-11-01T14:56+0400
2025-11-01T14:57+0400
հայաստան
արման բաբաջանյան
դատարան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2145/48/21454823_0:165:1600:1065_1920x0_80_0_0_7c190aed25d1b2ef96913243dd6db4b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը։Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները չկատարելու համար։Բաբաջանյանը դեռ 2023թ․ դատարանում պարտվել էր Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ 2019թ․ ԱԺ-ում կուսակցությանը «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» անվանելու համար։«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արման Բաբաջանյանը, համաձայն չլինելով դատարանի որոշման հետ, դիմել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ դատարաններ։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բերված բողոքը՝ այսպիսով ուժի մեջ թողնելով առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։Հիշեցնենք՝ 2023թ․ փետրվարին գրել էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և գերագույն մարմնի բոլոր անդամներից։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2145/48/21454823_180:0:1600:1065_1920x0_80_0_0_d657e80f803cdd9514c2f1b1c4840015.jpg
հայաստան, արման բաբաջանյան, դատարան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան, արման բաբաջանյան, դատարան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Բաբաջանյանն արդեն շուրջ 3 տարի է՝ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։
Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները չկատարելու համար։
Բաբաջանյանը դեռ 2023թ․ դատարանում պարտվել էր Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ 2019թ․ ԱԺ-ում կուսակցությանը «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» անվանելու համար։
«Բաբաջանյանը երեք տարի շարունակ հրաժարվել է կատարել դատարանի որոշումը՝ հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել։ Այժմ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ»,- հայտնում են կուսակցությունից։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արման Բաբաջանյանը, համաձայն չլինելով դատարանի որոշման հետ, դիմել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ դատարաններ։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բերված բողոքը՝ այսպիսով ուժի մեջ թողնելով առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։