Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ ինչ հարցեր են քննարկվել


Քաղաքականություն


Բաքվում հաջող բանակցություններ են տեղի ունեցել ֆրանսիացի և ադրբեջանցի դիվանագետների միջև։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը։ Նրա խոսքով՝ հանդիպումը Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների միջև վերջերս կայացած բանակցությունների շարունակությունն էր։




Դեսպանը նշել է, որ Բաքու են ժամանել Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական ​​խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը։


«Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական ​​խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը Բաքու են ժամանել՝ քննարկելու  ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմաթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ», – գրել է Լագուտը։



Leave a Comment