Այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր. Ռուբեն Ռուբինյան


Քաղաքականություն


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրումների որոշակի փոփոխություններ է տեսնում օգոստոսի 8-ից հետո։ «Իհարկե, չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այդպիսի հայտարարություն էր նաև Սևանի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարությունը։



Ըստ ՔՊ-ականի՝ տեղանունների իմաստով հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ, դա է, ըստ նրա, խաղաղության ամրապնդման ու պահպանման ձևը։


Ռուբինյանի համար խաղաղության լավագույն օրինակն այն է, որ ռուսական ծագման ցորենն Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է  Հայաստան։


«Սա պատմական իրադարձություն է, նման բան վերջին անգամ եղել է 1991 կամ 1992 թվականին»,- ասաց նա։

Ռուբինյանը հայտարարեց՝ այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռբերումների վրա։



Leave a Comment