Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացն ու հեռանկարները


Քաղաքականություն


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով պաշտոնյաների հանդիպման մանրամասները։


Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Բրյուսելի պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ 


Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ, իր հերթին, Մագդալենա Գրոնոյին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և հեռանկարները, ինչպես նաև նրան է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։



Leave a Comment