ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ քննարկել է Բելգիայի տարածքում անօդաչու թռչող սարքերի միջադեպերը և խոստացել դաշինքի օգնությունը դրանց դեմ պայքարում, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զրուցել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ, ով տեղեկություններ է տրամադրել Բելգիայում անօդաչու թռչող սարքերի վերջին դիտումների վերաբերյալ:
ՆԱՏՕ-ի երկրները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում այս մարտահրավերին արձագանքելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։Բելգիայում բոլոր երեք օդանավակայանները (Բրյուսել, Լիեժ և Շարլեռուա) նոյեմբերի 4-ի երեկոյան մոտ երկու ժամով փակ էին իրենց տարածքներում նկատված անօդաչու թռչող սարքերի պատճառով։