Շվեդիան հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթի մասին

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 միլիարդ շվեդական կրոնի (մոտ 1,59 միլիարդ ԱՄՆ դոլար) ռազմական օգնության փաթեթ, հայտնում է Aftonbladet-ը։
Դա պատերազմի սկսվելուց ի վեր սկանդինավյան երկրի օգնության ամենամեծ փաթեթն է, հաղորդում է BBC-ն։
Օգնության մեծ մասը՝ 9 միլիարդ կրոնն, ուղղվելու է զենքի և սարքավորումների ձեռքբերմանը, որոնք Շվեդիան կփոխանցի Ուկրաինային։
«Ակնկալում ենք, որ մոտ 70%-ը կմատակարարվի 2025 թվականին, իսկ մնացածը՝ 2026 թվականին»,-նշել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը։

Leave a Comment