Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի և Գարեգին Երկրորդի հանդիպմանը։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,– գրել է Փաշինյանն իր էջում։ 

Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայրապետին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1068 դիտում

Leave a Comment