Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար


ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել են TikTok-ի հայտնիներից Հաբի Լեյմեին վիզային ռեժիմը խախտելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։

AFP-ն հղում է արել ԱՄՆ ներգաղթի իշխանությունների փաստաթղթերին և նշել, որտիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարի Ռիդ միջազգային օդանավակայանում՝ ժամկետանց վիզայի պատճառով։ Կարճ կալանքից հետո նրան թույլ են տվել կամավոր հեռանալ ԱՄՆ-ից։

TikTok սոցիալական ցանցի տվյալներով՝ հավելվածի բաժանորդների թվով առաջին տեղում է հենց իտալացի բլոգեր Լեյմեն՝ ավելի քան 162 միլիոն բաժանորդով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

736 դիտում

Leave a Comment