«Զանգեզուրի միջանցքի» պատասխանն էր՝ կլինի երկրորդ Ուկրաինա


Վերլուծություն

Ի­րա­նա­կան ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­նե­ր, այդ թվում՝ պաշ­տո­նա­կան եւ ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան, շա­րու­նա­կում են ա­ճող ակ­տի­վութ­յուն դրսե­ւո­րել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­մա­յի շուրջ: Գ­նա­լով ա­վե­լա­նում է նաեւ ի­րա­վի­ճա­կի գնա­հատ­ման «դո­զան»: Այն է, ե­թե ժա­մա­նա­կին խո­սակ­ցութ­յուն­նե­րը հիմ­նակ­ա­նում «մենք դեմ ենք». «կար­միր գիծ» եւ այդ կար­գի ո­ճի մեջ էր, ա­պա հի­մա ա­ռա­ջին պլան է գա­լիս նաեւ սպառ­նա­լի­քը՝ «ոչ մի դեպ­քում, ան­գամ ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով թույլ չենք տա» տես­քով:

ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՃՆՇՈՒՄԸ

Ա­վե­լին, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի մոտ գնա­լով հստակ է դառ­նում ակ­նար­կը, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցով կա Մոսկ­վա­յի հետ ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը: Այդ թվում, այն սպառ­նա­լիք­նե­րի հետ կապ­ված, որոնք ուղղ­ված են բո­լո­րին՝ ԱՄՆ-Իս­րա­յե­լից ու ՆԱՏՕ-ից սկսած, Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով վեր­ջաց­րած: Կա­րե­լի է, որ­պես օ­րի­նակ, ներ­կա­յաց­նել «Ի­րա­նի ձայ­նը» ա­լի­քի գնա­հա­տու­մը, ո­րը տի­րա­ժա­վո­րել էին բա­զում այլ հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ: Այն է՝ Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը պատ­րաստ են ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» դեմ՝ ԱՄՆ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին: Ըստ աղբ­յու­րի. «ԱՄՆ-ն­ ա­ռա­ջար­կել է Ի­րա­նի հետ սահ­մա­նին գտնվող տա­րած­քը, ո­րը կա­պում է Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան մա­սը Նա­խիջ­եւա­նի հետ, մեկ դա­րով վար­ձա­կա­լութ­յան տալ ա­մե­րիկ­յան մաս­նա­վոր ռազ­մա­կան ըն­կե­րութ­յա­նը։ Վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով, այս քայ­լը կա­րող է լուրջ հար­ված հասց­նել Ռու­սաս­տա­նի շա­հե­րին Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ այն լիո­վին բա­ցա­ռե­լով տա­րա­ծաշր­ջա­նից, եւ միեւ­նույն ժա­մա­նակ Ի­րա­նին դնել ԱՄՆ-ի հետ ուղ­ղա­կի ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յան վտան­գի տակ: Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը ա­մե­րի­կա­ցի­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ո­րա­կել է որ­պես «բա­ցա­հայտ խա­բեութ­յուն»՝ ա­սե­լով, որ «Արեւ­մուտ­քը այս ա­ռա­ջար­կի հետ­եւում թաքց­նում է բա­ցար­ձա­կա­պես օ­պոր­տու­նիս­տա­կան քայլ»: Ռու­սաս­տա­նից բա­ցի, լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ է հայտ­նել նաեւ Չի­նաս­տա­նը։ Պե­կի­նը սպառ­նա­լիք է տես­նում տա­րա­ծաշր­ջա­նում իր շա­հե­րի հա­մար, մաս­նա­վո­րա­պես՝ չի­նա­կան ապ­րանք­նե­րի տա­րանց­ման հար­ցում՝ Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղի­նե­րով դե­պի Եվ­րո­պա, ո­րը կա­րող է ար­գե­լա­փակ­վել, ե­թե մի­ջանց­քի վրա վե­րահս­կո­ղութ­յուն հաս­տատ­վի։ Ի­րանն ա­վե­լի վաղ ցույց է տվել իր պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ ձեռ­նար­կե­լու՝ կան­խե­լու հա­մար Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի կող­մից Հա­յաս­տա­նի հետ իր սահ­մա­նի հնա­րա­վոր գե­րիշ­խա­նութ­յու­նը։ Սա­կայն, Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ներգ­րավ­մամբ, ինչ­պես նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի միա­նա­լով, այս մտադ­րութ­յուն­նե­րը դառ­նում են ա­վե­լի լուրջ եւ հա­մա­կարգ­ված»։

Ընդ­ ո­րում, ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ, ո­րոնք գոր­ծում են, այս­պես ա­սենք, Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի թե­ւում, ակ­նար­կում են նաեւ, որ ի­րենց սե­փա­կան նա­խա­գա­հը՝ Փե­զեշ­քիա­նը, կա­րող է խա­ղալ հա­կա­ռակ դաշ­տում, եւ ե­թե Ա­րեւ­մուտ­քում հույս են կա­պել դրա հետ, ա­պա ի­զուր: «Փե­զեշ­քիա­նը հրա­ժար­վում է պաշտ­պա­նել Զան­գե­զու­րը»,- գրում է հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րից Հա­յալ Մո­ւազ­զին: «««Չ­կա որ­եւէ պատ­ճառ ան­հանգս­տա­նա­լու ՓՈՔՐ հար­ցե­րի հա­մար, ինչ­պի­սիք են Ի­րա­նի հյու­սիս­արեւմտ­յան սահ­ման­նե­րի մի­ջանցք­նե­րի փո­փո­խութ­յու­նը»,- հայ­տա­րա­րել է նա: Այս մար­դը չի կանգ­նի, մինչեւ չոչն­չաց­նի Ի­րա­նը… Հի­մա ո­րոշ հարգ­ված ըն­կեր­ներ կգան եւ կա­սեն ինձ, որ Փե­զեշք­իա­նի խոս­քե­րը, իբր, ար­տա­հայ­տում են Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի դիր­քո­րո­շու­մը եւ­ աս­վել են նրա թույլտ­վութ­յամբ։ Բայց ճշմար­տութ­յունն այն է, որ այս բա­րե­փո­խիչ­նե­րը եր­կի­րը տա­նում են ճգնա­ժա­մի եւ, վեր­ջին հաշ­վով, ցան­կա­նում են մե­ղա­վոր դարձ­նել Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին։ Թող վստահ լի­նեն, որ Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին լավ գի­տակ­ցում է ի­րենց խա­ղե­րը, եւ վեր­ջում ի­րենք են զղջա­լու դրա հա­մար»,- ման­րա­մաս­նել է նա։

Այս­պի­սով, նո­րից ու նո­րից նույն հարցն է ա­ռա­ջա­նում. իսկ պա­տա­հա­կա՞ն էր նախ­կին նա­խա­գահ Ռայի­սիի «ուղ­ղա­թի­ռա­յին ա­ղե­տը», ո­րի նա­խաքն­նութ­յու­նը Փե­զեշ­քիա­նը շտա­պեց փա­կել իշ­խա­նութ­յան գա­լուն պես: Կամ, որ Ադր­բե­ջա­նին մե­ղադ­րում են Ի­րա­նի դեմ ագ­րե­սիա­յի մեջ, իսկ Փե­զեշ­քիա­նը վա­զում է Շու­շի` Ա­լիե­ւի հետ գրկա­խառն­վե­լու. որ մեկն ա­սես: Ի­հար­կե, կա նաեւ այն ռիս­կը, որ Ի­րա­նում Հա­յաս­տա­նի օ­րի­նա­կից դաս չեն քա­ղել: Վս­տահ են, որ Գե­րա­գույն ա­ռաջ­նորդն ի­րա­վի­ճա­կը կա­րող է վե­րահս­կել: Բայց ե­թե մի պահ չկա­րո­ղա­ցավ, եւ ա­րեւմ­տա­մոլ­նե­րի ոհ­մա­կը կա­րո­ղա­ցավ վե­րահս­կո­ղութ­յուն հաս­տա­տել երկ­րում, ի՞նչ կմնա Ի­րա­նից:

­Թեեւ մյուս կող­մից էլ ներ­քին անվ­տան­գութ­յան հետ կապ­ված Ի­րա­նում ակն­հայ­տո­րեն շատ լուրջ տե­ղա­շար­ժեր կան 12-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո: Գու­մա­րած, դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայտ­նի դար­ձավ, որ անհ­րա­ժեշտ զգու­շա­վո­րութ­յու­նից ել­նե­լով, Ի­մամ Խա­մե­նեին նշա­նա­կեց ի­րեն փո­խա­րի­նող: Այն է, ե­թե Ի­րա­նում չ­լի­նի ամ­բող­ջա­կան հե­ղաշր­ջում, ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րը հա­զիվ թե փոխ­վեն:

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ «ԳԻ՞Ծ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ»

­Թե նե­րի­րա­նա­կան դաշ­տում ինչ հնա­րա­վոր զար­գա­ցում­ներ կա­րող են լի­նել, դեռ թող­նենք հռե­տո­րա­կան հար­ցում­նե­րի դաշ­տում: Սա­կայն ընդ­հա­նուր մո­տե­ցումն այս պա­հին այն է, որ ոչ մի դեպ­քում «Զան­գե­զու­րի մի­ջանցք», այ­սինքն` ճա­նա­պարհ այն տես­քով, ինչ­պես պատ­կե­րաց­նում են Ան­կա­րա­յում կամ Վա­շինգ­տո­նում, չի կա­րող լի­նել: Ա­վե­լին, որ Ի­րանն այս պա­հին ար­դեն Ս­յու­նի­քում մի­ջանցք է կա­ռու­ցում՝ Թավ­րիզ-Ե­րե­ւան ավ­տո­մայ­րու­ղու տես­քով, եւ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» սար­քել ցան­կա­ցող­նե­րը նախ պետք է «բախ­վեն Ի­րա­նի հետ»: Ընդ ո­րում, ան­գամ ե­թե Նի­կո­լը գնա այդ ուղ­ղութ­յամբ: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ այս ֆո­նին, ՀՀ նա­խա­գա­հի ա­թո­ռը զբա­ղեց­նող անձ­նա­վորութ­յան պատ­ճա­ռով նոր սկան­դալ սկսեց հա­սու­նա­նալ Ի­րա­նի հետ:

Այս­պես, ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ տա­րա­ծե­ցին նման տե­ղե­կատ­վութ­յուն. «ՀՀ նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը հայ­տա­րա­րել է, որ երկ­րի տնտե­սա­կան զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ է «բա­ցել դար­պաս­նե­րը» Զան­գե­զու­րի մի­ջով, ո­րը Ս­յու­նի­քի մար­զի այն հատ­վածն է, ո­րը ու­ղիղ տրանս­պոր­տա­յին կապ է ա­պա­հո­վում Ադր­բե­ջա­նի մայր­ցա­մա­քա­յին մա­սի եւ ն­րա Նա­խիջ­եւա­նի էքսկ­լա­վի միջեւ։ Այս լու­րը հրա­պա­րակ­վել է թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից, եւ դեռեւս չի հերք­վել Հա­յաս­տա­նի կող­մից»։ Ս­րան էլ հա­ջոր­դեց Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած աղբ­յու­րի գրա­ռու­մը. «Ե­րեկ ՀՀ նա­խա­գա­հի` Ս­յու­նի­քում ար­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը պա­հան­ջում են Ի­րա­նի պաշ­տո­նա­կան ար­ձա­գան­քը։ Երբ նա խո­սում է «Ս­յու­նի­քի դար­պաս­նե­րը բա­ցե­լու» մա­սին եւ հի­շա­տա­կում 43 կի­լո­մետ­րա­նոց հատ­վա­ծի մա­սին, ա­ռա­ջա­նում է ուղ­ղա­կի հարց. ո՞ւմ հա­մար եք դրանք բա­ցե­լու, եւ­ ո՞ւմ շա­հե­րից է դա ար­վում։ Թող եր­կու կող­մերն էլ ի­մա­նան, որ Ի­րա­նը կպաշտ­պա­նի իր շա­հե­րը ինչ­պես ռազ­մա­կան, այն­պես էլ դի­վա­նա­գի­տա­կան ո­լորտ­նե­րում»։

­Թե ինչ է ա­սել Վա­հագն Խա­չա­տուր­յան կո­չեց­յալ ան­ձը, ի­հար­կե, էա­կան չէ. նա ի­րե­նից այն ար­ժե­քը չի ներ­կա­յաց­նում, որ ինք­նու­րույն ինչ-որ բան ա­սի: Եվ ե­թե նա ինչ-որ ա­ռանց­քա­յին հար­ցե­րի հետ կապ­ված է մեջ ընկ­նում, որ­պես կա­նոն, դա գնա­հատ­վում է, որ­պես Նի­կո­լի, հնա­րա­վոր է նաեւ՝ ա­րեւմտ­յան այլ տիկ­նի­կա­վար­նե­րի կող­մից ինչ-որ տե­ղե­կատ­վութ­յուն «սղաց­նե­լու» կամ ռեակ­ցիա ստու­գե­լու փորձ: Ն­ման է, որ Ի­րա­նում հենց այդ­պես էլ ըն­կա­լել են «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» շուրջ ներ­կա զար­գա­ցում­նե­րը, որ Նի­կո­լը փոր­ձում է հաս­կա­նալ` ե­թե գնա այդ քայ­լին, դա ինչ հե­տե­ւանք­նե­րով է հղի: Եվ այն, որ այս օ­րե­րին Ի­րա­նից ե­կող կոշտ գնա­հա­տա­կան­նե­րը մի­մյանց հերթ չեն տա­լիս` գնա­լով կոշ­տա­նա­լով, ան­գամ հաս­նե­լով մտքին, թե` ՌԴ-ի հետ միա­սին ան­գամ ռազ­մա­կան ե­ղա­նա­կով դա կկանխ­վի, կա­րե­ւոր ռեակ­ցիա է` հա­յաս­տան­յան վայ իշ­խա­նութ­յու­նե­րին եր­կի­րը ոչն­չաց­վող այդ վեր­ջին քայ­լից հետ քա­շե­լու հա­մար:

ՄՈՍԿՎԱՅԻՑ ԵՎՍ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Ու մյուս կող­մից, ռու­սա­կան վեր­լու­ծա­կան-տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում եւս սպառ­նա­լիք­նե­րի պա­կաս չկա, սա­կայն այս դեպ­քում հիմ­նա­կան հաս­ցեա­տերն Ադր­բե­ջանն է: Հար­վա­ծա­յին ա­մե­նա­տար­բեր սցե­նար­ներ քննարկ­վում են, սկսած տնտե­սա­կան պատժա­մի­ջոց­նե­րից, ա­զե­րի­նե­րին  վտա­րե­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րից, վեր­ջաց­րած ռազ­մա­կան սխե­մա­նե­րով, թե որ ուղ­ղութ­յամբ եւ ինչ ու­ժե­րով է հնա­րա­վոր հար­վա­ծել Ադր­բե­ջա­նին՝ դուրս գա­լով Ի­րա­նի սահ­ման:

Ա­լիե­ւը դեռ շա­րու­նա­կում է ի­րեն զգալ որ­պես մե­ծա­գույն գոր­ծիչ, թե՝ չի վա­խե­նում: Ա­վե­լին, պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց Ուկ­րաի­նա­յին գազ վա­ճա­ռե­լու մա­սին, ու թեեւ խոս­քը միկ­րո­ծա­վալ­նե­րի մա­սին է, բայց քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից սա եւս զգու­շա­ցում է: Բայց նաեւ ա­սել, թե այդ քայ­լե­րը սե­փա­կան ծրագ­րե­րով, այլ ոչ թե Ան­կա­րա­յից եւ Լոն­դո­նից ե­կած հրա­հանգ­նե­րով է ար­վում, միամ­տութ­յուն կլի­ներ: Եվ այս տե­սանկ­յու­նից՝ մին­չեւ ո՞ր սահ­մա­նը նա կա­րող է գնալ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ՌԴ-ից ե­կող թվարկ­ված բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը թեեւ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով չեն, բայց այն­պես էլ չէ, որ մաս­նա­վո­րա­պես Ադր­բե­ջանն ամ­բող­ջութ­յամբ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու մա­սին տա­րաբ­նույթ սխե­մա­նե­րը մոս­կով­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն տես­նում:

­Մի խոս­քով, փաս­տը սա է. փորձ ար­վեց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման բե­րել գործ­նա­կան օ­րա­կարգ, ո­րի նկատ­մամբ Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի ռեակ­ցիան այն ուղ­ղութ­յամբ է, որ կլի­նի երկ­րորդ Ուկ­րաի­նա: Ու հի­մա պա­տաս­խան քա­յլը սպաս­վում է ոչ թե ան­գամ Ա­լիե­ւից եւ Նի­կո­լից, այլ՝ Վա­շինգ­տո­նից եւ Լոն­դո­նից՝ մին­չեւ ո՞ւր են պատ­րաստ գնալ:

Տես նաեւ https://t.me/iravunk/55624 

Leave a Comment