«Ժողովուրդ». Երեւանի տրանսպորտում տիրող իրավիճակն օրեցօր ավելի լարված է դառնում

Մամուլի տեսություն 29 Օգոստոս, 2025 8:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի տրանսպորտում տիրող իրավիճակը, հատկապես սակագնի թանկացումից հետո, օրեցօր ավելի լարված է դառնում։ Եթե իշխանությունը բարձր գինը հիմնավորում էր ծառայության որակի բարձրացմամբ, ապա իրականությունը հակառակն է. քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաեւ նվաստացնող վերաբերմունքի։ Վերջին օրերին Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը … Read more

«Հրապարակ». Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումը ներկայացնելու է իր անելիքները

Մամուլի տեսություն 29 Օգոստոս, 2025 8:24 «Հրապարակ» թերթը գրում է. «Դվին» հյուրանոցային համալիրում այսօր տեղի են ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման շնորհանդեսը եւ համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։ Չնայած նախաձեռնողները որոշել են մինչեւ վերջին պահն ինտրիգ պահել եւ չմանրամասնել իրենց անելիքների եւ մարտավարության ու հատկապես` քաղաքական ուժի անդամների մասին, սակայն … Read more

Համբուրգում արդեն չորրորդ օրն է, ինչ պայթյուններ են ռազմամթերքի խոշոր պահեստներում (Տեսանյութ)

Միջազգային 29 Օգոստոս, 2025 8:34 Համբուրգում արդեն չորրորդ օրն է, ինչ պայթյուններ են ռազմամթերքի խոշոր պահեստներում. ռազմամթերքը շարունակվում է դետոնացվել: Թե ինչպես սկսեցին պայթել, դա հետաքրքիր հարց է:

Թրամփը Կրեմլի գործակալ է. Պորտուգալիայի նախագահ

Միջազգային 29 Օգոստոս, 2025 8:01 «Աշխարհի ամենամեծ գերտերության գերագույն առաջնորդը օբյեկտիվորեն խորհրդային կամ ռուսական գործակալ է։ Նա գործում է որպես գործակալ», – հայտարարել է Ռեբելո դե Սոուզան։ Շատ նման է, որ Պորտուգալիան պետք է պատրաստվի մի 100-200 տոկոսանոց մաքսատուրքերի: Կամ միգուցե այլ տարբերակով, բայց պատասխան շատ արագ ռեակցիան հաստատ կլինի:

Ռուսները խորտակել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի ամենակարևոր նավը (տեսանյութ)

Միջազգային 29 Օգոստոս, 2025 7:45 Սևծովյան նավատորմի ռուսական անօդաչու նավը ճշգրիտ հարված է հասցրել՝ Դանուբի գետաբերանում խորտակելով արժեքավոր ուկրաինական հետախուզական «Սիմֆերոպոլ» նավը, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հարձակման պահը, որը նկարահանվել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի կողմից, հաստատում է հաջողությունը։ Տես նաեւ https://t.me/iravunk/56927 

Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում չի լինի

Միջազգային 29 Օգոստոս, 2025 7:30 Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում չի լինի: Սա մեկ բան է նշանակում` Եվրոպան կարողացավ Զելենսկուն հետ պահել Թրամփի առաջարկած ծրագիրը կատարելուց: Դա է հաստատում նաեւՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը. «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շարունակվում է, քանի որ երկու կողմերի առաջնորդները պատրաստ չեն խաղաղության»: … Read more

Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը արձագանքել է Անկարայի քաղաքապետը

Միջազգային 28 Օգոստոս, 2025 22:55 Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը՝ Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունից, X սոցիալական ցանցում մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը՝ հայտարարելով, որ «թուրքական ազգը երբեք չի ընդունի զրպարտությունը»։ «Նեթանյահուն, որը պատմության մեջ մտավ որպես մարդկայնության դեմ հանցագործությունների մեղսագործ՝ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ կիրառած օկուպացիայի, կոտորածների և ճնշումների … Read more

Չեմպիոնների լիգա. Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

Սպորտ 28 Օգոստոս, 2025 22:43 Կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ. խաղարկության Լիգայի փուլի վիճակահանությունը։ Առաջին զամբյուղի թիմերի մրցակիցները. «Բավարիայի» մրցակիցները. «Չելսի», ՊՍԺ, «Բրյուգե», «Արսենալ», «Սպորտինգ», ՊՍՎ, «Ունիոն», «Պաֆոս»։ «Չելսիի» մրցակիցները. «Բարսելոնա», «Բավարիա», «Բենֆիկա», «Ատալանտա», «Այաքս», «Նապոլի», «Պաֆոս», «Քարաբաղ»։ «Ռեալի» մրցակիցները. «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Յուվենտուս», «Բենֆիկա», «Մարսել», «Օլիմպիակոս», «Մոնակո», «Կայրաթ»։ «Ինտերի» … Read more

Ծագումով ադրբեջանցի Մամեդալի Աղաևը անօրինական կերպով հարստացել է՝ Սատիրայի թատրոնում չորս ներկայացում բեմադրելով.Mash

Միջազգային 28 Օգոստոս, 2025 21:07 Մոսկվայի Սատիրայի թատրոնի նախկին տնօրեն, ծագումով ադրբեջանցի Մամեդալի Աղաևը անօրինական կերպով հարստացել է՝ Սատիրայի թատրոնում չորս ներկայացում բեմադրելով՝ «Անտառը», «Ամուսինն ու կինը սենյակ կվարձակալեն», «Սխալների գիշերը» և «Թատերական սթրիփթիզ», հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը։ Mash-ի տվյալներով՝ 2025 թվականի մարտին Աղաևը դատական ​​հայց է ներկայացրել Մոսկվայի ակադեմիական Սատիրայի թատրոնի դեմ։ … Read more

Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին

Հասարակություն 28 Օգոստոս, 2025 20:57 Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին»,– ասել է նա։ Նշենք, որ դասերը սկսվում էին ժամը 08.30–ին։