«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության աշխատակիցները ծառայություն չիրականացնելու զեկուցագրեր չեն գրել. ՆԳՆ
Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր են գրել «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ Ոստիկանությունը իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ «Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ»,- եզրափակեցին ՆԳՆ-ից: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում Տպել 339 դիտում