Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել. տեսանյութ

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Սկզբում նշվել է 8 զոհի մասին, սակայն քիչ ուշ տարածված տեղեկատվության համաձայն՝ հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել: Հարձակվողը վնասազերծվել է: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 169 դիտում

Փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական … Read more

Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հունիսի 10-15-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարզերում հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի … Read more

Հայաստանը վերահաստատել է ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը. Ղազարյան

Հայաստանը վերահաստատել է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը․ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին: Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին։ Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, … Read more

1,8 կգ թմրամիջոցի իրացման փորձ կատարած 5 անձ կալանավորվել է, 2 օտարերկրացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում  իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այնուհետև, … Read more

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները. նախագահի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահը իր ելույթում ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս … Read more

Գարեգին Բ-ն փաստացի կաթողիկոս չէ, ունի անհամատեղելիություն. Ալեքսանյանն ասաց՝ ով պետք է նրան հեռացնի վեհարանից

Բացահայտվել է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, դա փաստ է: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Իրենք չեն ընդունում դա, ասում են պիղծ հարց է, չենք պատասխանում՝ դիտարկմանն ի պատասխան, Ալեքսանյանն ասաց՝ հենց դրանով էլ փաստում են, որ դա ճշմարտություն է: «Երբ … Read more

Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Չախոյան. տեսանյութ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի խոսքով՝ փորձ է արվում շահարկել, թե իշխանությունը պայքարում է Եկեղեցու դեմ: Ըստ նրա՝ նման բան չկա և չի կարող լինել: Չախոյանն ասում է՝ բարձրացվում են հարցեր, որոնք տարիներ շարունակ բարձրացնում է հանրությունը, սակայն պատասխաններ չեն հնչում: Նրա նկատառմամբ՝ չի հերքվում այն փաստը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի: Վերջինս ընդգծում … Read more

Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Մինասյանն ապահովել առանձնատան տիրապետումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին զավթել է պետական սեփականություն հանդիսացող Դրախտիկ համայնքի 10.526 քմ մակերեսով հողատարածքը, … Read more