«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որոնք ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան

Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը գահավիժեց այնպես, որ դրանից հետո սկսվեցին մեր բոլոր անհաջողությունները: Դրանից հետո եղան և՛ մարտի 1, և՛ քառօրյա պատերազմ, և՛ 44-օրյա պատերազմ, և՛ (2020 թվականի) նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողություններ, որոնք նույն բովանդակությունն ունեին, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: Պարզապես այդ օրը չկարողացան գտնել Նիկոլ Փաշինյանին, գտան … Read more

Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին

Ունենք հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ տարբեր հանցատեսակներով՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններն անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել: Այդ վարույթներում ներգրավված են բարձրաստիճան սպաներ, հրամանատարներ, զինվորներ: Այս մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո դատախազական վերահսկողության շրջանակներում ինչ է … Read more

Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել

Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել: Նա բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել: Այս մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ … Read more

Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37

Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, գալիս են բարդացնելու և սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները: Մյուս մասը խրախուսող է՝ գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Խստացնող կարգավորումներն են 1. Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ, և որոշ առողջական խնդիրների դեպքում … Read more

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է մայիսի 12-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.32 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 390.97 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 425.23 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 439.02 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.65 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.95 դրամը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում … Read more

Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածացնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել

Մայիսի 12-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Մահացածը տղամարդ է, ով հովիվ  է և այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով: … Read more